«Բարսելոնայի» նպատակները 2025/2026 մրցաշրջանի համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ներկայացրել է ակումբի նպատակները 2025/26 մրցաշրջանի համար։

«Մենք ուժեղացրել ենք թիմը և հույս ունենք հասնել հաջողության։ Անցած մրցաշրջանում ունեցանք անմոռանալի պահեր, և ցանկանում ենք, որ այս մրցաշրջանն էլ լինի հիանալի։ Կպայքարենք բոլոր գավաթների համար», — նշել է Լապորտան։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին «կապտանռնագույնները» դարձել էին Լա Լիգայի չեմպիոն՝ չորս միավորով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ թիմը նվաճել էր նաև Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։

Նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում «Բարսելոնան» օգոստոսի 16-ին կդիմավորի «Մալյորկային»՝ մրցակցի դաշտում։