Ալեքսանդր Իսակը վերադարձել է Անգլիա

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը վերադարձել է Անգլիա և պատրաստվում է վերսկսել մարզումները ակումբի բազայում, հայտնում է The Athletic-ը։

25-ամյա շվեդը նախկինում անհատական ծրագրով մարզվել է իր նախկին ակումբ «Ռեալ-Սոսյեդադում»։ Նա չի ընդգրկվել «Նյուքասլի» Ասիա կատարած նախամրցաշրջանային շրջագայության մեջ։

«Լիվերպուլը» հետաքրքրված է հարձակվողով, սակայն «կաչաղակները» մերժել են «Կարմիրների» առաջին առաջարկը։ Մերսիսայդցիները ֆուտբոլիստի համար առաջարկել են 110 միլիոն ֆունտ ստեռլինգ, գումարած բոնուսներ, որոնց դեպքում գործարքը կարող է հասնել մինչև 120 միլիոն ֆունտ ստեռլինգի։

Իսակը հանդես է գալիս «Նյուքասլում» 2022 թվականի օգոստոսից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 42 խաղում խփել է 27 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։