📸Պորտուգալական ակումբը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի մարզաշապիկը, որը նվիրված է Դիոգու Ժոտային և Անդրե Սիլվային

Պորտուգալական «Գոնդոմար» ակումբը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի թիմի մարզաշապիկը, որը նվիրված է թիմի նախկին ֆուտբոլիստներ Դիոգու Ժոտային և նրա եղբորը՝ Անդրե Սիլվային։

Հուլիսի 3-ին Դիոգու Ժոտան և Անդրե Սիլվան մահացել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Նոր համազգեստների բոլոր հավաքածուների վրա ֆուտբոլիստների ուրվագծերն են։ Հակառակ կողմում գրված են Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի անունները, որոնց կողքին անվերջության նշան է։

Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց կարիերան սկսել են «Գոնդոմարի» երիտասարդական թիմում։