Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4-1 հաշվով վստահ հաղթեց «Պոդբրեզովային»՝ գրանցելով մրցաշրջանի առաջին հաղթանակը։
Տանտերերի կազմից աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Նա դարձավ մեկ գոլի հեղինակ և կատարեց մեկ գոլային փոխանցում՝ նշանակալի ներդրում ունենալով հաղթանակում։