Խավի Սիմոնսը առաջիկա ժամերին նոր ակումբ կունենա

«Լայպցիգի» հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստը դադարեցրել է մարզումները թիմի հետ և չի ընդգրկվել հաջորդ ընկերական խաղի հայտացուցակում։ Հոլանդացին նաև հրաժարվել է «Լայպցիգի» բաժանորդագրությունից սոցիալական ցանցերում։

Նշվում է, որ ակումբը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ տրանսֆերի շուրջ։ Կողմերը գտնվում են բանակցությունների վերջին փուլում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։