Խաբի Ալոնսոն ցանկանում է «Ռեալում» տեսնել Պրեմիեր Լիգայի կիսապաշտպաններից երկուսին

«Ռեալ Մադրիդը» շարունակում է դիտարկել կիսապաշտպանության ուժեղացման տարբերակները մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, «սպիտակները» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուով և «Քրիստալ Փելասի» Ադամ Ուորթոնով։

Երկու խաղացողներին էլ բարձր է գնահատում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որը պաշտոնը ստանձնել է այս ամռանը։ Transfermarkt-ի տվյալներով՝ 20-ամյա Մայնան գնահատվում է 50 միլիոն եվրոյով, իսկ 21-ամյա Ուորթոնը՝ 45 միլիոնով։

Մայնուի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը, Ուորթոնի՝ մինչև 2029-ը։