Վինիսիուսը մերժել է «Ռեալին»․ հայտնի է մանրամասները

Ինչպես հայտնում է Cadena SER-ը՝ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մերժել է «Լոս Բլանկոսի» վերջին առաջարկը՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչները առաջարկը ֆինանսական առումով անբավարար են համարել։ Վինիսիուսը շարունակում է պահանջել Կիլիան Մբապպեի մակարդակի աշխատավարձ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուսն ու Մբապպեն ունեն մոտավորապես նույն ֆիքսված աշխատավարձերը, բայց ֆրանսիացին ավելի շատ է վաստակում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուց հետո ստացած կայուն բոնուսի շնորհիվ։