Երեք ֆուտբոլիստներ կարող են լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կազմից ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ կարող են հեռանալ երեք ֆուտբոլիստ։ Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը՝ հղում անելով իսպանական Sport-ին, քննարկվում է պաշտպան Անդրեաս Քրիստենսենի, ինչպես նաև կիսապաշտպաններ Մարկ Կասադոյի և Ֆերմին Լոպեսի հեռանալու հնարավորությունը։

Երեքից ամենաբարձր գնահատվածը 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն է, ում շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 50 միլիոն եվրո։ 21-ամյա հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոյի գինը 30 միլիոն եվրո է, իսկ 29-ամյա կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի՝ 12 միլիոն։

«Բարսելոնան» նոր մրցաշրջանը կբացի օգոստոսի 16-ին՝ Լա Լիգայի առաջին տուրում հյուրընկալվելով «Մալյորկային»։