«Ռոման» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

«Ռոման» հայտարարել է «Վերոնայի» պաշտպան Դանիելե Ջիլարդիի հետ պայմանագիր կնքելու մասին։

22-ամյա իտալացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստը հռոմեական ակումբում կկրի 87 համարի մարզաշապիկը։

Ըստ Football Italia-ի՝ գործարքի արժեքը կազմել է 10.5 միլիոն եվրո, գումարած 1 միլիոն եվրո լրացուցիչ վճարումներ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է հինգ միլիոն եվրո։