Ռոդրիգոն ընդունել է անգլիական գրանդի առաջարկը

«Լիվերպուլը» բանակցություններ է վարել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի շրջապատի հետ պայմանագրի անձնական պայմանների շուրջ, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացին ընդունել է անգլիական ակումբի առաջարկած պայմանագրային համաձայնագիրը։

Նախկինում հաղորդվել էր, որ «Թոթենհեմը» նույնպես հետաքրքրված է Ռոդրիգոյով։

Անցյալ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 54 խաղի, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։