Ռոդրիգոն համաձայն է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն շարունակում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Չիրո Լոպեսի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» վերջերս կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ, և ըստ աղբյուրի՝ Ռոդրիգոն արդեն տվել է իր համաձայնությունը «կարմիրների» ոչ պաշտոնական առաջարկին։

Նախկինում հետաքրքրություն էին ցուցաբերել նաև «Արսենալը» և «Տոտենհեմը», սակայն առաջինի համար խոչընդոտ են դարձել բրազիլացու բարձր աշխատավարձի պահանջները, իսկ երկրորդի տարբերակը խաղացողը մերժել է անձամբ՝ չցանկանալով խաղալ լոնդոնյան ակումբում։

Այս ամառ «Լիվերպուլը» բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում՝ արդեն պայմանագրեր կնքելով Ֆլորիան Վիրտցի, Հյուգո Էկիտեցկիի, Միլոշ Կերկեսի և Ժերեմի Ֆրիմպոնգի հետ։ Նորեկների վրա ակումբը ծախսել է ավելի քան 300 միլիոն եվրո։

Ռոդրիգոյի տեղափոխությունը, եթե կայանա, կդառնա «Լիվերպուլի» ամառային ամենախոշոր գործարքներից մեկը։