«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան աջակցել է իր երիտասարդ թիմակից Լամին Յամալին, ով քննադատության էր ենթարկվել իր 18-ամյակի երեկույթից հետո։
Երիտասարդ աստղը հանրության կողմից բացասական արձագանքի է արժանացել ծննդյան միջոցառմանը թզուկ նկարիչների ներկայության պատճառով, ինչպես նաև մոդել Կլաուդիա Կալվոյի հայտարարություններից հետո։
«Ես չեմ հասկանում Յամալի անձնական կյանքում արածի վերաբերյալ քննադատությունը։
Մարդիկ քննադատում են նրան, բայց եթե նրանք 18 տարեկան լինեին և ունենային այն ամենը, ինչ նա ունի, նույնը կամ նույնիսկ ավելի վատը կանեին», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։