ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, որը 2024/2025 մրցաշրջանում վարձավճարով անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում», կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն։
Le Parisien-ի լրագրողների տվյալներով՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ներկայացուցիչներ։ Խոսքը «Թոթենհեմի», «Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։
26-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։