Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» համաձայնություն է ձեռք բերել «Բորնմութի» կենտրոնական պաշտպան 22-ամյա Իլյա Զաբարնիի տրանսֆերի վերաբերյալ։ Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 68 միլիոն եվրո։
Զաբարնին ՊՍԺ-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի կեսերը։ Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում նա «Բորնմութի» կազմում անցկացրել է 36 խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենը» հաղթել է Չեմպիոնների լիգայում և Ֆրանսիայի բոլոր ներքին մրցաշարերում։