Դարվին Նունյեսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ՝ «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին։ Ակումբը արդեն սկսել է բանակցություններ, սակայն պայմանավորվել դեռ չի հաջողվել։

Նունյեսի տրանսֆերը Իգլի Տարեի գլխավոր նախաձեռնություններից է։ Որպես այլընտրանք դիտարկվում են Արնո Կալիմուենդոն, Դուշան Վլահովիչը և Ռասմուս Հոյլունդը։

«Լիվերպուլի» հետ գործարքը բարդ է, քանի որ Նունյեսով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը», թեև արաբական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի արել։ «Միլանը» արդեն կապ է հաստատել անձամբ խաղացողի հետ։