Հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես» ակումբում։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բանակցությունները մտել են վերջին փուլ, իսկ Լոնդոնի «Թոթենհեմի» 33-ամյա նախկին հարձակվողը արդեն հայտնել է իր հեռանալու որոշման մասին։
Սոնը «Թոթենհեմին» միացել էր 2015 թվականի օգոստոսին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 454 հանդիպման՝ դառնալով 173 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։