«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Նախկինում հաղորդվել էր, որ շվեդը լքել է քաղաքը՝ առանց թիմին, մարզչին և ղեկավարությանը իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու։ Ավելի ուշ պարզվեց, որ Իսակը անհատական մարզումներ է անցկացնում իր նախկին ակումբի՝ «Ռեալ-Սոսյեդադի» բազայում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», որի 110 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը վերջերս մերժվել էր «Նյուքասլի» կողմից։ Ֆուտբոլիստն ինքը նույնպես նշել է, որ դեմ չէ հնարավոր տրանսֆերին։
«Իրականում, ես միայն լրատվամիջոցների շնորհիվ գիտեմ, թե որտեղ է նա հիմա։ Ես առաջարկի մասին տեղեկացա ուրբաթ օրը, և այն մերժվեց, նախքան ես նույնիսկ իմանայի դրա մասին։ Անգլիայում մարդիկ ամեն ինչ պարզում են։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Մենք շարունակում ենք ամեն կերպ աջակցել Իսակին, և ես կցանկանայի նրան կրկին տեսնել «Նյուքասլի» մարզաշապիկով։
Մենք կարող ենք միայն հաշտվել իրականության հետ։ Իրականությունն այն է, որ մենք առաջին առաջարկն ունեինք «Լիվերպուլից»։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», – Հոուին մեջբերում է Daily Mail-ը։