«Նյուքասլը» Ալեքսանդ Իսակին փոխարինող է գտել

«Նյուքասլը» առաջարկ է արել «Լայպցիգին» սլովենացի հարձակվող Բենժամին Շեշկոյի տրանսֆերի համար

Անգլիական ակումբը ներկայումս սպասում է թե՛ գերմանական թիմի, թե՛ խաղացողի պատասխանին, հայտնում է լրագրող Քրեյգ Հոուփը:։

Շեշկոյի համար պայքարում «Նյուքասլի» հիմնական մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է։

2024/2025 մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Լայպցիգի» կազմում մասնակցել է 45 խաղի՝ խփելով 21 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, իսկ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։