«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է թիմի նախկին վինգեր Լուիս Դիասի հեռանալու մասին։ Կոլումբիացի հարձակվողը անգլիական գրանդից տեղափոխվել է «Բավարիա»։
«Դու հիանալի թիմակից և լավ ընկեր էիր։ Մենք բախտավոր էինք, որ դու խաղում էիր մեզ հետ։ Ինձ համար մեծ պատիվ է մեր հաջողություններով կիսվել քեզ հետ։ Ցանկանում եմ քեզ հաջողություն մաղթել ապագայում», – գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։
28-ամյա կոլումբիացու տրանսֆերը «Բավարիայի» ղեկավարությանը արժեցել է 70 միլիոն եվրո։ Լուիս Դիասը չորս տարվա պայմանագիր է կնքել Գերմանիայի չեմպիոնի հետ։