«Միլանը» նոր տրանսֆերային նպատակ ունի

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Յանգ Բոյզի» աջ պաշտպան Զաքարի Ատեկամեի տրանսֆերով։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական ակումբը այսօր ներկայացրել է իր առաջին պաշտոնական առաջարկը՝ 7 միլիոն եվրոյի չափով։

Բանակցությունները շարունակվում են, և 22-ամյա շվեյցարացին դրական է վերաբերվում «ռոսոներիների» առաջարկին։