Խավիեր Մասկերանոն` Լիոնել Մեսսիի ապագայի մասին

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 38-ամյա Մեսսին կերկարաձգի իր աշխատանքային պայմանագիրը ամերիկյան թիմի հետ երեք տարով։

«Մենք բոլորս հույս ունենք, որ նա կմնա ակումբում։ Բանակցությունները շարունակվում են։ Եթե համաձայնության հասնենք, ակումբը կհայտարարի դրա մասին», – Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։