«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները

«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը պլանավորում է ձեռք բերել նոր կիսապաշտպան, կենտրոնական հարձակվող և դարպասապահ։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբի ղեկավարությունը լրջորեն քննարկում է այս հնարավորությունները։

Ռուբեն Ամորիմի թիմը այս ամռանը արդեն ձեռք է բերել Մաթեուս Կունյային (Վուլվերհեմփթոն Ուոնդերերս) և Բրայան Մբեումոյին (Բրենտֆորդ), որոնց համար ընդհանուր մոտ 150 միլիոն եվրո է ծախսվել։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 15-րդ տեղը և չի մասնակցի եվրոպական մրցաշարերին։