«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆրանսիացի կիսապաշտպանով

Ֆրանսիացի կիսապաշտպան Լյուսիեն Ագումեն, որի իրավունքները պատկանում են իսպանական «Սևիլիային», ունի կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել 23-ամյա կիսապաշտպանի հետ։ Մանկունիացիները պատրաստվում են առաջարկ անել անդալուսցիներին խաղացողի տրանսֆերի համար, որի արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը սևիլյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։