Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը ներկայումս հանդես է գալիս «Միլանում», պատասխանել է «Բարսելոնայի» ակումբային հեռուստալիքի ծաղրական մեկնաբանություններին։
Ընկերները Մոդրիչին ուղարկել են «Բարսելոնայի» հետ խաղի հեռարձակման տեսանյութը, որտեղ մեկնաբանները ծաղրում էին նրան։
«Ես ավելի շատ Չեմպիոնների Լիգա եմ հաղթել, քան նրանք իրենց պատմության մեջ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ են ասում», – պատասխանել է Մոդրիչը՝ ըստ Defensa Central-ի։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը վեց անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան «Ռեալ Մադրիդի» կազմում։ «Բարսելոնան» իր պատմության ընթացքում հինգ անգամ է նվաճել Չեմպիոնների Լիգան։