«Լիվերպուլի» կիսապաշտպան Թայլեր Մորտոնը մոտ է «Լիոն» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական թիմը գրեթե ավարտել է 22-ամյա անգլիացու տրանսֆերը։ Գործարքի արժեքը, ենթադրաբար, կկազմի 17 միլիոն եվրո։ Մորտոնը «Լիվերպուլի» սան է։
Ֆուտբոլիստը «Մերսիսայդների» հիմնական թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Մորտոնի ներկայիս աշխատանքային պայմանագիրը Անգլիայի չեմպիոնի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։