«Յուվենտուսի» հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Ֆրանսիա

«Մարսելը» չի հրաժարվել «Յուվենտուսի» հարձակվող Տիմոտի Վեային ձեռք բերելու մտքից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը շարունակում է բանակցությունները 25-ամյա ամերիկացու տրանսֆերի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը հետաքրքրված է «Մարսել» տեղափոխվելով։ Նախկինում նա խաղացել է Ֆրանսիայում «Լիլի» կազմում։

Հունիսին հայտնի դարձավ, որ Վեան մերժել է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելու առաջարկը։

2024/25 մրցաշրջանում Վեան բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։