«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կրկին վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ «Բորուսիան» դեռևս աշխատում է 25-ամյա հարձակվողի տրանսֆերի վրա։ Նշվում է, որ Սանչոն ինքը դիտարկում է «Բորուսիա» երրորդ անգամ վերադառնալու հնարավորությունը։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Սանչոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Նա մասնակցել է 41 խաղի, խփել հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։