«Ինտերը» և «Չելսին» բանակցում են

«Ինտերը» մտադիր է ամրապնդել հարձակման գիծը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը երկար ժամանակ դիտարկվում էր որպես գլխավոր նպատակ, սակայն ակումբը հրաժարվել է բաց թողնել նրան։

Լրագրող Մատեո Մորետտոյի տեղեկություններով՝ «ներաձուրիները» փոխարենը սկսել են բանակցություններ վարել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տեղափոխության շուրջ։ Իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալի հետ։

Լոնդոնյան «Չելսին» պատրաստ է բաժանվել Նկունկուից, իսկ 27-ամյա հարձակվողը ձգտում է միանալ այն թիմին, որտեղ կստանա խաղաժամանակ մեկնարկային կազմում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։