«Գալաթասարայի» կիսապաշտպանը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Ասթոն Վիլան» պատրաստ է բանակցություններ սկսել «Գալաթասարայի» կիսապաշտպան Գաբրիել Սարայի տրանսֆերի հնարավոր գործարքի շուրջ, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է լքել թուրքական թիմը 40 միլիոն եվրոյով։ Սակայն անգլիական ակումբը Սարային գնահատում է 20 միլիոն եվրո։ Ընդգծվում է, որ բրազիլացի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն ամենաակտիվ հետաքրքրությունը ցուցաբերում է «Ասթոն Վիլան»։

2022-ից 2024 թվականներին կիսապաշտպանը հանդես է եկել Անգլիայում՝ «Նորվիչի» կազմում։ Սարայի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։