Էդերսոնը համաձայնության է հասել այլ ակումբի հետ

Ստամբուլի «Գալաթասարայը» պատրաստվում է ամառային տրանսֆերային շուկայում կարևոր ձեռքբերման։ Թուրքական ակումբը մոտ է պայմանագիր կնքել բրազիլացի դարպասապահ Էդերսոն Մորաեսի հետ, որը հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։

Ինչպես հաղորդում է Neo Spor-ը, «Գալաթասարայը» արդեն համաձայնեցրել է 31-ամյա դարպասապահի անձնական պայմանագրի պայմանները։ Այժմ մնացել է համաձայնության հասնել «Քաղաքայինների» ղեկավարության հետ։

Գործարքի հնարավոր գումարը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» է 2017 թվականից։ Նրա գործող պայմանագիրը վավեր է մինչև 2026 թվականը։