«Չելսին» համաձայնության է եկել կիսապաշտպանի տրանսֆերի հարցում

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կշարունակի իր կարիերան Լոնդոնի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն ամբողջությամբ համաձայնեցված է։ 22-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի աշխատանքային պայմանագիր մինչև 2032 թվականը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Նախորդ մրցաշրջանում Սիմոնսը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում, խփել է 11 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։