«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մնում է Անգլիայում՝ չնայած Սաուդյան Արաբիայի գրավիչ առաջարկներին։ Ինչպես հաղորդում է լրագրող Սաշա Տավոլերին, «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը 30-ամյա պորտուգալացուն համարում էր իր հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը, սակայն Ֆերնանդեշը հերթական անգամ հրաժարվել է տեղափոխությունից։
Ավելի վաղ, ամռան սկզբին, «Ալ-Հիլալն» էր փորձել հրավիրել Ֆերնանդեշին՝ առաջարկելով գերշահավետ պայմանագիր, բայց պատասխանը նույնն էր։
Բրունո Ֆերնանդեշը որոշել է շարունակել ելույթները Եվրոպայում և հավատարիմ մնալ «Յունայթեդին»։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։