«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարող է դառնալ իր Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։
A Bola-ի տվյալներով՝ «Ալ-Նասրը» հետաքրքրություն է ցուցաբերում պորտուգալացու նկատմամբ և պատրաստվում է առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Ալ-Նասրի» նոր գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը անձամբ հետաքրքրված է մանկունիանցիների ավագի ծառայություններով։ Նրա ղեկավարությամբ 30-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին նորամուտը նշեց «Սպորտինգի» կազմում։
Նախկինում հաղորդվում էր, որ Բրունոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև մեկ այլ սաուդյան ակումբ՝ «Ալ-Հիլալը»։
Նրա տրանսֆերի համար առաջարկվել է 230 միլիոն եվրո, սակայն Ֆերնանդեշը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի անձնական խնդրանքով։