Բենջամին Շեշկոն անգլիական ակումբի տրանսֆերային նպատակն է

Սլովենիայի ազգային հավաքականի և գերմանական «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն «Նյուքասլի» տրանսֆերային նպատակն է։

Sky Sports-ի տվյալներով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը «ցուլերին» առաջարկել է 75 միլիոն եվրո 22-ամյա հարձակվողի տրանսֆերի համար։ Գործարքը կներառի նաև հինգ միլիոն բոնուս։

Շեշկոն անցյալ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 33 հանդիպում։ Սլովենացին դարձել է 13 գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է 2029 թվականի ամռանը։