Կատալոնական «Բարսելոնան» որոշել է ամռանը չվաճառել կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով լրագրող Սանտի Օվալեին, ուրուգվայցին համարվում է ակումբի կարևոր ակտիվներից։
26-ամյա Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 175 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2031 թվականի կեսերը։
Ավելի վաղ նրան կապում էին սաուդյան «Ալ-Իթթիհադի» հետ, սակայն այժմ այդ տարբերակը փակված է։