Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Ֆրանսիացի աստղ Անտուան Գրիզմանը, ով երկար ժամանակ հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդում», կարող է Իսպանիայից տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

34-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագին, ով ներկայումս գլխավորում է «Ալ-Հիլալը»։ Սաուդյան ակումբը կարող է «Ատլետիկոյին» վճարել մոտ 20 միլիոն եվրո Գրիզմանի տրանսֆերի համար։

Transfermarkt պորտալը ֆրանսիացու արժեքը գնահատում է 18 միլիոն։ Գրիզմանի և մադրիդյան ակումբի միջև գործող պայմանագիրը լրանում է 2027 թվականի ամռանը։