«Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը վիրահատության է ենթարկվել, հայտարարել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կարիք է ունեցել աչքի խոռոչի կոտրվածքի պատճառով։ Պավլովիչը վնասվածքը ստացել է ուրբաթ օրը թիմի մարզման ժամանակ։
«Բավարիան» չի նշել կիսապաշտպանի վերականգնման ժամկետը՝ նշելով, որ Պավլովիչը որոշ ժամանակով կբացակայի։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Բավարիան» «Ալիանց Արենայում» կանցկացնի նախամրցաշրջանային հանդիպում «Լիոնի» դեմ։