«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ըստ Sky Sport-ի, մանկունիանցիները վերջին օրերին կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ և առաջարկ են արել, սակայն նա մերժել է։
Նշվում է, որ շվեդը իր գործողություններով հստակեցնում է, որ նա հասանելի է միայն «Լիվերպուլ» տեղափոխվելու համար, որը նախկինում 120 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ էր արել «Նյուքասլին»։
Ֆուտբոլիստի շրջապատը լավատեսորեն է տրամադրված այս տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն հնարավոր տեղափոխության հարցում։
Նաև նշվում է, որ Իսակը լիովին համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները «մերսիսայդցիների» հետ։