«Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը մինչև ամառը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի դնում հույսեր արգենտինացու վրա։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Գարնաչոն ցանկություն ունի փորձել ուժերը «Չելսիում», որտեղ կարող է խաղալ Չեմպիոնների լիգայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա մրցաշրջանում չի մասնակցի եվրոպական մրցաշարերին։ «Չելսին» կքննարկի Գարնաչոյի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, սակայն մի փոքր ուշ՝ իրենց ներկայիս պայմանագրերն ավարտելուց հետո։
Transfermarkt-ի տվյալներով՝ նրա արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։