Եղիշե Մելիքյան․ «Հպարտ եմ իմ ֆուտբոլիստների պայքարով»

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գնահատել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը, որտեղ իր թիմը 1:3 հաշվով պարտվեց հունգարական «Դյորին»։

«Մրցակիցն արժանի էր հաղթանակի, բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք։ Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար ամոթ չեմ զգում, հպարտ եմ իմ խաղացողների պայքարով», – նշել է Մելիքյանը։

Մրցավեճի մանրամասները՝ տեսանյութում։