«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստներից մեկի հեռանալու մասին։
««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Վլադիսլավ Յակովլևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2025 թվականի ձմռանը։
Յակովլևը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է հայտարարության մեջ։