ՈՒԵՖԱ-ն ՊՍԺ-ին տուգանել է՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում երկրպագուների վարքագծի համար

ՈՒԵՖԱ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեն Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո տուգանել է ՊՍԺ-ին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Փարիզցիները տուգանվել են 100 հազար եվրոյով՝ երկրպագուների ֆուտբոլային դաշտ դուրս գալու և հրավառություն անելու համար։ Դրա հետ կապված՝ ակումբին պայմանականորեն արգելվել է ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակներում հաջորդ արտագնա խաղի տոմսեր վաճառել իր երկրպագուներին՝ երկու տարվա փորձաշրջանով։

ՊՍԺ-ն պետք է վճարի նաև 30 հազար՝ օտար առարկաներ նետելու, 10 հազար՝ մարզական միջոցառման ժամանակ անպատշաճ հաղորդագրություն փոխանցելու և ՈՒԵՖԱ-ի հեղինակությունը խաթարելու համար, և 8 հազար՝ վնաս պատճառելու համար։

ՊՍԺ-ն մրցաշարի եզրափակչում մրցել է «Ինտերի» հետ (5-0)։ Ակումբի համար սա Չեմպիոնների Լիգայում առաջին հաղթանակն է։