«Թոթենհեմը» համաձայնության է հասել «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

Պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Պալինյան մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալուն։ Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները 30-ամյա ֆուտբոլիստի հետ։

Պալինյան Մյունխենի «Բավարիայից» կտեղափոխվի լոնդոնյան ակումբ վարձավճարով։ Գործարքը նախատեսում է նաև գնման հնարավորություն, սակայն այն պարտադիր չէ։ «Թոթենհեմը» կհոգա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Պալինյան արդեն ճանաչված անուն է Պրեմիեր լիգայում․ նա հանդես է եկել «Ֆուլհեմում»՝ 2022-ից մինչև 2024 թվականները։ Նախորդ ամռանը նա միացավ «Բավարիային», սակայն գերմանական գրանդում տեղ չգտավ և այժմ պատրաստ է վերադառնալ Անգլիա։