ՊՍԺ-ի կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ»։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հետ 26-ամյա ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։ Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո։ Կոլո-Մուանին անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը կցանկանար շարունակել համագործակցությունը հարձակվողի հետ, բայց «Թոթենհեմը» լուրջ է տրամադրված ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
Անցած ամբողջ մրցաշրջանի ընթացքում Կոլո-Մուանին բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։