«Մանչեսթեր Յունայթեդը» «Լայպցիգին» տեղեկացրել է, որ պատրաստ է պաշտոնական առաջարկ ուղարկել 22-ամյա հարձակվող Բենջամին Շեշկոյի տրանսֆերի համար, եթե ֆուտբոլիստն ինքը համաձայնվի տեղափոխվել «Կարմիր սատանաներ»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը», որը պատրաստ է բավարարել սլովենացի հարձակվողի ֆինանսական պահանջները, կարող է մրցակից դառնալ մանկունիանցիների համար։
Նախորդ մրցաշրջանում Շեշկոն մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 խաղի, որոնցում խփել է 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։