Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի ավստրիական «Տիրոլի» հետ։
Ինչպես հայտնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը, հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Ինսբրուքում։ Մրցավեճի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Տիրոլը» Ավստրիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ տեղը։