Ռաֆինյան աջակցել է Լամին Յամալին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան աջակցել է իր երիտասարդ թիմակից Լամին Յամալին, ով քննադատության է ենթարկվել իր 18-ամյակի երեկույթից հետո։

«Ես չեմ հասկանում Յամալի անձնական կյանքում արածի վերաբերյալ քննադատությունը։ Մարդիկ քննադատում են նրան, բայց եթե նրանք 18 տարեկան լինեին և ունենային այն ամենը, ինչ նա ունի, նույնը կամ ավելի վատը կանեին», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ իսպանացի աստղը քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ միջոցառմանը ներկա են եղել թզուկություն ունեցող արվեստագետներ, ինչպես նաև մոդել Կլաուդիա Կալվոյի պնդումները, որ ինքը հրավիրվել է երեկույթին, քանի որ կազմակերպիչները փնտրում էին որոշակի չափի կրծքեր ունեցող շիկահերների։