ՊՍԺ-ի ֆուտբոլիստին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում բռնաբարության համար

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին կարող է դատարանի առաջ կանգնել բռնաբարության մեղադրանքով։

Հակիմին մեղադրվում է 2023 թվականի փետրվարին ֆուտբոլիստի տանը 24-ամյա կնոջ բռնաբարելու մեջ։ Աշրաֆն հերքել է ամեն ինչ և հայտարարել, որ դա գումար շորթելու փորձ է եղել։

Այժմ քննիչ դատավորը պետք է հաստատի կամ հերքի մեղադրական եզրակացության բովանդակությունը։ Հակիմիին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում, եթե գործը դատարան հասնի, հայտնում է Le Parisien-ը։

26-ամյա Հաքիմին ֆրանսիական ակումբում խաղում է 2021 թվականից։