«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականի ավարտը։ Այս մասին հայտնում է Tot Costa-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագրի մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին։
Նշվում է, որ Մեսսին պլանավորում է խաղալ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում և 2028 թվականի Կոպա Ամերիկայում։
38-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը։
Մեսսին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, որտեղ խփել է 19 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։