«Լիվերպուլի» հարձակվողական աստղ Մոհամեդ Սալահը մեկնաբանել է Լուիս Դիասի հեռանալը մերսիսայդյան թիմից։ Կոլումբիացի խաղացողը անգլիական գրանդից տեղափոխվել է «Բավարիա»։
«Դու հիանալի թիմակից էիր և լավ ընկեր։ Մենք բախտավոր էինք, որ դու խաղում էիր մեզ հետ։ Ինձ համար մեծ պատիվ է կիսվել մեր հաջողություններով քեզ հետ։ Ցանկանում եմ քեզ հաջողություն մաղթել ապագայում», – գրել է եգիպտացի հարձակվողը սոցիալական ցանցերում։
28-ամյա կոլումբիացու տրանսֆերը «Բավարիայի» ղեկավարությանը արժեցել է 70 միլիոն եվրո։ Լուիսը չորս տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել Գերմանիայի չեմպիոնի հետ։